Լույս՝ թունելի վերջում. ինչ է լինում մահվանից հետո
Շատերը լսել են այն մասին, որ մարդ մահվան պահին տեսնում է լույս թունելի վերջում կամ մի այլ տեսիլք: Բայց գիտնականները հայտարարություն են արել, որը բացատրում է տվյալ ֆենոմենը: Դա կապված է ուղեղի հետ:
Տեսիլքների պատճառն ուղեղի ակտիվ աշխատանքն է:
Բան այն է, որ այն պահին, երբ կանգնում է մարդու սիրտը, ուղեղը սկսում է իր ակտիվ գործունեությունը: Հենց ուղեղն է հրահրում տարբեր տեսիլքներ, որոնց մասին պատմում են նրանք, ովքեր եղել են «սահմանից այն կողմ»: Տվյալ հարցով զբաղվել են Միչիգանի համալսարանի գիտնականները: Նրանք հավաքել են այն մարդկանց տվյալները, ովքեր սրտի կանգ են ունեցել: Պարզվել է, որ, երբ սիրտը դադարում է աշխատել, ուղեղին չի մատակարարվում ոչ գլյուկոզա, ոչ թթվածին: Դա հանգեցնում է ուղեղի ակտիվ աշխատանքին, այնպիսին, ինչպիսին լինում է լրիվ գիտակցության ժամանակ:
Եզրահանգումն այսպիսին էր. տեսիլքները, որոնք մարդ տեսնում է սրտի աշխատանքի դադարի ժամանակ, օրինակ` հանդիպում մահացած հարազատների հետ կամ լույս՝ թունելի վերջում, և, որը, մարդը գիտակցության գալով՝ հստակ հիշում է, ընդամենն ուղեղի տենդային աշխատանքի արդյունք է:
Որպեսզի հաստատեն տվյալ թեորիան, գիտնականները փորձարկումներ են կատարել առնետների վրա: Կրծողներին ենթարկել են մասնակի խեղդման և հատուկ սարքերով հետևել են դրանց վիճակին:
Հայտնի է դարձել, որ սրտի աշխատանքի լրիվ դադարումից հետո` ևս 30 վայրկյան, ուղեղն ակտիվ աշխատել է: Ենթադրաբար, հենց այդ պահին ուղեղի և սրտի միջև առաջանում է հատուկ կապ, իսկ երբ սիրտը կտրուկ դադարեցնում է աշխատանքը, ազդանշանները, որոնք հասնում են ուղեղին, սկսում են սինքրոնիզացիան սրտի բաբախների հետ:
Նույնիսկ առաջ է քաշվել նման ենթադրություն: Եթե այն բանից հետո, երբ սիրտը կանգնում է, փորձեն դեղերի օգնությամբ մեկուսացնել կապը երկու օրգանների միջև, ապա դա կփրկի մարդու կյանքը: Սակայն պետք չէ մոռանալ, որ համընդհանուր ընդունված կարծիքի համաձայն՝ սիրտն օրգան է, որը պատասխանատու է ամբողջ օրգանիզմի մահվան համար, քանի որ, եթե բացակայում է արյան շրջանառությունը, ապա ուղեղին թթվածին չի մատակարարվում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը