
Աբդուլ Ռահման Բաբան «Աուգսբուրգից» տեղափոխվել է «Չելսի»

«Կապույտները» չեն հրապարակում 21-ամյա գանացու տրանսֆերի և պայմանագրի մանրամասները: «Ես երջանիկ եմ «Չելսի» տեղափոխվելու համար: Սա աշխարհի խոշորագույն ակումբներից մեկն է և ես անհամբեր սպասում եմ նոր թիմակիցներիս հետ մարզմանը և Ժոզե Մոուրինիոյի հետ աշխատելու հնարավորությանը»,- Բաբայի խոսքերը մեջբերել է «Չելսիի» պաշտոնական կայքը:
Ավելի վաղ Bild-ը տեղեկացրել էր, որ «Չելսին» պաշտպանի համար կվճարի 25 մլն եվրո, որը 10 անգամ ավել է այն գումարից, որը 1 տարի առաջ «Աուգսբուրգը» վճարել էր «Գրոյտեր Ֆյուրտին»` Բաբայի ձեռքբերման համար:
Նախորդ մրցաշրջանում 21-ամյա պաշտպանը մասնակցել է 33 հանդիպման, խփել է 2 գնդակ և կատարել է 6 գոլային փոխանցում:
Գանայի ազգային հավաքականում Բաբան հանդես է գալիս նախորդ տարվա սեպտեմբերից (անցկացրել է 11 հանդիպում):
Պատրաստեց Անի Գաբուզյանը