Բաժիններ՝

«Կադրերի բաժին N 168»-ում Արտավազդ Փելեշյանն է. «Կնքահայրը» (ԲԱՑԱՌԻԿ)

«Կադրերի բաժին N 168»-ում շաբաթը եզրափակվում է մեր հայրենակից, աշխարհահռչակ վավերագրող ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի՝ 168.am-ին առաջարկած երեք ֆիլմերից վերջինով՝ ամերիկացի կինոռեժիսոր, լրագրող, գինեվաճառ, ամսագրերի հրատարակող և հյուրանոցների ցանցի սեփականատեր Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի «Կնքահայրը» (Francis Ford Coppola «The Godfather ») ֆիլմով:

Ինչպես մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Արտավազդ Փելեշյանը՝ «Ես, այնուամենայնիվ, չէի ուզենա հեռանալ իմ հիմնական նախընտրություններից և ձեր ընթերցողներին կներկայացնեմ, իմ կարծիքով՝ կինոյի աշխարհում երբևէ ստեղծված երեք գլուխգործոցները: Սրանք տաղանդավոր ֆիլմեր են, թող ձեր ընթերցողներն անպայման նայեն դրանք»:

KADR-03

Այսպիսով, Արտավազդ Փելեշյանի վերջին առաջարկով՝ ընթերցողներն ուրբաթ երեկոյան տապին կարող են դիմակայել՝ մեկ անգամ ևս վերանայելով 25 կինոմրցանակների արժանացած (այդ թվում նաև՝ 1972թ. «Օսկար» մրցանակաբաշխության՝ Տարվա լավագույն ֆիլմ և մի քանի այլ անվանակարգերում) գանգստերական դրաման, որ նկարահանվել է 1972թ. «Paramount Pictures» կինոարտադրող ընկերության կողմից և պատմում է ամերիկյան հանցավոր աշխարհի ամենազորեղ ներկայացուցիչներից մեկի՝ մաֆիոզ Դոն Կոռլեոնեի ընտանեկան պատմության մասին։

peleshyan1

Հատկանշական է, որ համաշխարհային կինեմատոգրաֆի լավագույն գործերից մեկի հետ են կապված բազմաթիվ հետաքրքիր փաստեր, որոնցից մի քանիսն առանձնացրել ենք՝ ներկայացնելու «Կադրերի բաժին N 168»-ի ընթերցողներին.

Կնքահայրը ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկը՝ Մարլոն Բրանդոն, ինքն է հեղինակն իր կերպարի՝ Վիտո Կոռլեոնեի։ Ասում են, որ նա մատիտով նկարել է իր բեղերը, ապա անձեռոցիկ դրել բերանի երկու կողմերում, իսկ մեծ փորի տպավորություն թողնելու համար՝ լրացուցիչ շորեր հագել, և կանգնելով հայելու առաջ՝ արտասանել հետևյալ խոսքերը՝ «Սա այն է, ինչ հարկավոր է»:

peleshy2

Ֆիլմում առկա տարբեր դերերի համար քննարկվել են Ալեն Դելոնի, Ֆրենկ Սինատրայի, Ջեք Նիկոլսոնի, Դասթին Հոֆմանի, Ռոբերտ Ռեդֆորդի, Ուորեն Բիթիի, Լոուրենս Օլիվիեի, Բերտ Ռեյնոլդսի և այլ դերասանների անուններ։

Ալ Պաչինոն այս ֆիլմում կատարել է իր առաջին դերը մեծ կինոյում՝ ընտրվելով տասնյակ արդեն իսկ կայացած դերասաններից, ընդ որում՝ ի սկզբանե ֆիլմի պրոդյուսերները չեն վստահել նրան՝ ականատես լինելով նրա խաղին նկարահանման հրապարակում:
Ֆիլմն ունեցել է ընդամենը 6 միլիոն դոլար բյուջե, սակայն նրա եկամուտներն ամբողջ աշխարհում կազմում են մոտ 250 միլիոն դոլար։

Մարլոն Բրանդոն չի ներկայացել «Օսկարի» մրցանակաբաշխությանը՝ ստանալու Լավագույն դերասան անվանակարգում նվաճած «Օսկարի» իր արձանիկը։
Վիտո Կոռլեոնի համար, որպես կերպար, Մարիո Պյուզոն ընտրել է հայտնի գանգստեր և խոշոր մաֆիական պարագլուխԿառլո Գամբինոյին:

pelesh3

peleshy5

11863019_10205128142267393_1957147127_o

Վարկանիշային ամենահեղինակավոր ցանկերում Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի «Կնքահայրը» տարիներ շարունակ գրավել է առաջատար դիրքեր՝

• Ամերիկյան Կինոակադեմիայի կողմից հրապարակված ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում՝ երկրորդ տեղում, զիջելով 1941 թվականին նկարահանված «Քաղաքացի Քեյնը» ամերիկյան կուլտ-ֆիլմին (ռեժիսոր և գլխավոր դերասան Օրսոն Ուելս):

11816036_10205128140867358_1473306998_n

11824113_10205128140747355_616913531_n • Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր՝ ըստ 10 ժանրերի ցանկում՝ 4-րդ տեղում՝ որպես գանգստերական ֆիլմ:

11855506_10205128140347345_1598646474_n

• Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցանկում Ալ Պաչինոյի մարմնավորած հերոսը «Կնքահայրը-2»-ում՝ 11-րդ տեղում, որպես բացասական հերոս:

• Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն թրիլեր ֆիլմերի ցանկում՝ 11-րդը:

11830199_10205128140787356_1344720451_n

11830238_10205128140667353_168319690_n

11824281_10205128140547350_1556940640_n

• Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 25 լավագույն երաժշտություններ՝ 5-րդ տեղում.

• 250 լավագույն ֆիլմերի ցանկում (ըստ IMDb վարկածի)՝ 2-րդ տեղում.
Կնքահայրն ունի երկու շարունակություն՝ «Կնքահայրը-2» (1974թ.) և «Կնքահայրը-3»

(1990թ.)։

11851069_10205128142227392_1095826461_n
11855427_10205128140707354_186846268_n

11853856_10205128142827407_89553305_n  11846184_10205128140387346_241456970_n

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ՝

168.am-ը մաղթում է հաճելի կինոդիտում։
Խորագիրը վարում է Նվարդ Մանվելյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս