Տիգրան Խաչատրյանը կալանավորվեց երկու ամսով

Երևանի Արաբկիր և Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ քիչ առաջ կալանավորվեց Սյունիքի արզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը։

Դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը՝ Տիգրան Խաչատրյանին կալանավորելու՝ երկու ամիս ժամկետով։

Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևորագույն գործերով քննության վարչության քննիչի որոշմամբ ձերբակալվել էր Տիգրան Խաչատրյանը: Ըստ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի՝ Տ.Խաչատրյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված արարք, այն է` Հարություն Զաքարյանին ծանր մարմնական վնաս պատճառելու մեջ:

 

Դատարանի որոշման հրապարակումից հետո Տիգրան Խաչատրյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը լրագրողներին հայտնեց, որ դատարանի որոշումը բողոքարկելու են ՀՀ Վերաքննիչ դատարանում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031