Բաժիններ՝

Բացառիկ ֆիլմեր՝ պարտադիր դիտման համար. Անդրեյ Զվյագինցևի ընտրությունը

Երբ ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևին դարձյալ խնդրեցին ներկայացնել այն ֆիլմերը, որը հարկավոր է պարտադիր տեսնել, նա ներկայացրեց մի քանի նկատառում:

«Մեկ անգամ չէ, որ տարբեր պարբերականների խնդրանքով կազմել եմ աշխարհում երբևէ ստեղծված ամենահայտնի ֆիլմերի ցուցակը: Ակնհայտ է, որ նման ցուցակները ոչ միայն աչքի են ընկնում սուբյեկտիվությամբ, այլ ինչ-որ դժվար բացատրելի պատահական ընտրությամբ: Ես ինքս մեկ անգամ չէ, որ նկատել եմ, որ մի ցուցակը կազմելիս առաջնորդվել եմ մի այլ առաջնայնությամբ, իսկ մյուսում դրանք այլ են: Իհարկե, ամեն ինչ պտտվում է միևնույն անունների շուրջ, սակայն դրանց տեղաբաշխումն է հաճախ փոխվում, հաճախ այդ ցուցակում հայտնվում են անուններ կամ անուն, որը չի եղել նախկին ցուցակում, ընդ որում՝ դրանք երեկ նկարահանված ինչ-որ նոր ֆիլմեր չեն:

Ընդհանուր առմամբ, տարօրինակ գործ է՝ դասավորելով՝ հիերարխիկ գնահատականներ տալ, քանի որ այսօր թվում է՝ ձեր ընտրածը բոլոր ժամանակների ու ժողովուրդների ֆիլմ է, իսկ վաղը, ահա, մյուսն եք ընտրում:

Չմոռանամ ներկայացնել մյուս դիտարկումս՝ երբեմն նկատում եք, թե ինչպես եք մոռացել հիշատակել այդ ֆիլմը: Դե, իհարկե, տեղը միշտ չի բավականացնում, որը տվել է հարցման պատվիրատուն՝ ֆիլմից բաղկացած ցուցակում տեղ կգտնվի նաև տասնմեկերորդի համար:

Կարդացեք նաև

Դրան գումարած՝ կասկածում են, թե ընթերցողի մոտ կարող է առաջանալ սխալ տպավորություն, թե ինչ-որ մեկի առաջարկած հնգյակը կամ տասնյակն այն պանթեոնն է, որն ընտրվել է ֆիլմերի անհավանական բազմազանությունից, որը նկարահանվել է ավելի քան 100 տարում:

Դժվար է պատկերացնել ջանասեր հանդիսականի, ով կարողանար պարծենալ նրանով, որ ոչ մի ֆիլմ բաց չի թողել: Դա պարզապես վեր է մարդկային ուժերից: Պատկերացրեք, որ ամեն տարի միջինը նկարահանվում է ավելի քան 7000 ֆիլմ: Դա մոտավոր թիվ է, ամենայն հավանականությամբ, նվազեցված: Այդ թիվը բազմապատկեք 100-ով, ու կստացվի լիամետրաժ ֆիլմերի մոտավոր թիվը, որ նկարահանվել է խաղարկային կինոյի ամբողջ պատմության ընթացքում:

bergman600x300

Մի խոսքով, դա տեղեկատվության օվկիանոս է, որը ոչ մի մարդկային կյանք ի վիճակի չէ յուրացնել:

Ոչ խորամանկ հաշվարկի միջոցով, կլորացնելով ֆիլմերի երկարությունը մինչև մեկ ժամի, կարող ենք գալ այն պարզ ճշմարտության, որ այն բանի համար, որ մարդուն՝ տեսնելու համար աշխարհում ստեղծված ֆիլմերը, հարկավոր է, հրաժարվելով սննդից, քնից ու այլ զբաղմունքից, էկրանի առաջ անցկացնել 80 տարի:

Պարզ է, որ այդ օվկիանոսի ընդհանուր զանգվածը լի է անհաշվելի քանակությամբ անտաղանդ, ոչ մի ուշադրության չարժանի աղբով:

Ակնհայտորեն, կենտրոնանալով միայն գլուխգործոցների վրա, դարձյալ անհնար է տեսել բոլորը: Ես՝ անձամբ, դժվար կարող եմ պարծենալ, որ սիստեմատիկ ու ջանադրաբար նայում եմ ֆիլմեր:

Ամեն անգամ, երբ ես հայտնվում եմ Սև ծովի ափին՝ իմ վաղեմի կինոման ընկեր Անդրեյ Դեմենտևի կինոսրահում, որի ֆիլմերի հավաքածուն ներառում է ավելի քան 20 հազար ֆիլմ, ես նայում եմ դարակաշարերի հսկայական պատին ու անզոր իջեցնում եմ ձեռքերս՝ հստակ գիտակցելով, որ անգամ այդ դարակներում կան ֆիլմեր, որ ես երբեք չեմ տեսնի:

Իսկական ցուցակը, կարելի է ասել, ունի պատահական ընտրություն: Դրանում խիստ ընտրված է միայն այն, որ ամբողջությամբ կենտրոնացած է խաղարկային կինոյի վրա:

02_9

Կրկնում եմ, ես ինձ չեմ համարում ջանասեր հանդիսատես, ես շատ սպիտակ հետքեր ունեմ այդ քարտեզին: Հետքեր, որոնք ես հնարավորության դեպքում անշտապ ու աստիճանաբար լցնում եմ: Այդ ցանկը մի անգամ կազմվել է ուսանողների խնդրանքով, մի քանի ժամում, հիշողությամբ՝ առանց հանրագիտարանների ու ուղեցույցների օգնության: Ու այդ իսկ պատճառով, այն չի սպառում թեմայի ամբողջությունը: Ես փորձել եմ հիշել այն էմոցիոնալ ցնցումի բոլոր զարմանալի րոպեները, որ ես ապրել եմ էկրանի առաջ ու գրառել այդ հիշողությունները:

Երբ ես բավարարվեցի, զգացի, որ հիշողությունիցս դուրս եմ բերել մտքի պայծառության այն երջանիկ բոլոր կամ գրեթե բոլոր ակնթարթները կամ գրեթե ամեն ինչ, ես վերջակետ դրեցի ու մտադրված կերպով այդ ցանկը չենթարկեցի խմբագրման, քանի որ մտածում էի, թե դրա արժեքը հենց այն է, որ այն կազմված է գրեթե անպատասխանատու կերպով ու հենց մեր հիշողության պատահական ընտրությամբ, կատարյալ չէ:

Եվ վերջինը, թվարկված անուններում ոչ մի հիերարխիա չկա:

Անունների ցանկը

Ռոբեր Բրեսոն
Միքելանջելո Անտոնիոնի
Անդրեյ Տարկովսկի
Ինգմար Բերգման
Ակիրա Կուրոսավա
Էրիկ Ռոմեր
Դարդեն եղբայրներ
Ալեքսեյ Գերման

Ֆիլմերի ցանկը

Ռոբեր Բրեսոն՝ «Մահվան դատապարտվածը փախչում էր», «Գյուղական եկեղեցականի օրագիրը», «Ժաննա դ`Արկի պրոցեսը», «Մուշետ»

Միքելանջելո Անտոնիոնի՝ «Արկած», «Գիշերը», «Խավարում»,   Blowup

Ակիրա Կուրոսավա՝ «Յոթ սամուրայները», «Ռասյոմոն», «Թիկնապահը», «Գահն արյան մեջ»

Կառլ Թեոդոր Դրեյեր՝ «Խոսք», «Զայրույթի օրը»

Լուիս Բունյուել՝ «Ցերեկային գեղեցկուհի», « Բուրժուազիայի համեստ հմայքը», «Նազարին»

Ինգմար Բերգման՝ «Աշնանային սոնատ», «Անձնավորություն», «Մորու բացատ», «Շշուկներ և ճիչեր», «Լռություն», «Աղջկական աղբյուր»

Monica_Vitti_Mastroianni_La_Notte_La_Nuit_Antonioni_film

Անդրեյ Տարկովսկի՝ «Անդրեյ Ռուբլյով», «Հայելի», «Ստալկեր», «Զոհաբերություն»

Էրիկ Ռոմեր՝ «Իմ գիշերը Մոդի մոտ»

Դարդեն եղբայրներ՝ «Ռոզետտա», «Որդին»

Ջոն Կասավետիս՝ «Ամուսինները», «Ստվերները», «Դեմքերը»

Տերենս Մալիք՝ «Նոր աշխարհը», «Բարակ կարմիր գիծը», «Հունձքի օրեր»

Օթար Իոսելիանի՝ «Տերևաթափ», «Ապրում էր երգեցիկ կեռնեխը»

Ալեքսեյ Գերման՝ «Ստուգում ճանապարհներին», «20 օր առանց պատերազմի», «Իմ ընկեր Իվան Լապշինը»

bea3095639ff6ab60a187b583478f8b9_w960_h2048

Ջիմ Ջարմուշ՝ «Օրենքից դուրս», «Միստիկական գնացքը»

Սթենլի Կուբրիկ՝ «Բարրի Լոնդոն», «Փառքի արահետները»

Վիմ Վենդերս՝ «Ալիսան՝ քաղաքներում»

Լարս ֆոն Տրիեր՝ «Դոգվիլ», «Ճեղքելով ալիքները»

Միխայել Հանեկե՝ «Դաշնակահարուհին»

Վոնգ Կար-Վայ՝ «Սիրային տրամադրություն», «Չունգինի ճեպընթացը»

Մարտին Սկորսեզե՝ «Տաքսիստ»

Վիտորիո դե Սիկա՝ «Ումբերտո Դ·»

Վուդի Ալեն՝ «Մատր Փոյնթ», «Մանհեթեն», «Էննի Հոլ»

Կլոդ Սոտե՝ «Նելլին ու պարոն Առնոն», «Կյանքի մանրուքներ»

Դևիդ Լինչ՝ «Կապույտ թավիշ»

Բելա Տար՝ «Սատանտանգո»

Ալֆրեդ Հիչքոք՝ «Փսիխո», «Թռչունները»

Ֆեդերիկո Ֆելլինի՝ «Քաղցր կյանք», «8 1/2»

Բերնարդո Բերտոլուչչի՝ «Վերջին տանգոն Փարիզում»

Չառլի Չապլին՝ «Ոսկե տենդ»

Լուի Մալ՝ «Սիրեկանները»

Սեմ Մենդես՝ «Գեղեցկություն ամերիկյան ձևով»

Տակեշի Կիտանո՝ «Հրավառություն»

Փոլ Թոմաս Անդերսոն՝ «Մագնոլիա»

Կոեն եղբայրներ՝ «Ֆարգո»

174239

Գենադի Շպալիկով՝ «Երկար, երջանիկ կյանք»

Ալեքսանդր Մեդվեդկին՝ «Երջանկություն»

Ժան Վիգո՝ «Ատլանտա»

Ժան Կոկտո՝ «Օրփեոս»

Մարկո Ֆերերի՝ «Դիլինջերը մահացել է»

Պիեռ Բոգդանովիչ՝ «Վերջին կինոսեանս»

Ֆրանսուա Տրյուֆո՝ «400 հարված»

Էնգ Լի՝ «Սառցե քամի»:

Պատրաստեց Կ. ՂՈՒԿԱՍՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս