Բաժիններ՝

Թեստ Դալայ Լամայից

Ձեր թաքնված ցանկությունների և դրդապատճառների որոշումը Դալայ Լամայի թեստով:

Տրամադրեք 1 րոպե և ավելի շատ բան իմացեք Ձեր մասին:

Վերցրեք թուղթ և գրիչ և գրեք պատասխանները: Դա Ձեզ վերջում պետք կգա: Պատասխանները պետք է լինեն ազնիվ: Դա կօգնի շատ բան իմանալ այն մասին, թե Դուք իրականում ինչպիսին եք:

1. Դասավորեք այս կենդանիներին` դրանց նկատմամբ  Ձեր վերաբերմունքին համապատասխան (որն է ավելի շատ դուր գալիս):

Կարդացեք նաև

ա. կով

բ. վագր

գ. ոչխար

դ. ձի

ե. խոզ

2. Մեկական որոշիչ գրեք (մեկ ածական՝ ամեն մեկին):

ա. շուն

բ. կատու

գ. առնետ

դ. սուրճ

ե. ծով

3. Մտածեք ինչ-որ մեկի մասին (ով գիտի Ձեզ և ով կարևոր է Ձեզ համար) և համապատասխանեցրեք նրան որոշակի գույնի հետ (մի կրկնեք պատասխանը 2 անգամ, նշեք միայն 1 մարդ`  յուրաքանչյուր գույնի համար):

ա. դեղին

բ. նարնջագույն

գ. կարմիր

դ. սպիտակ

ե. կանաչ

Պատասխաններ:

1. Ահա ինչպիսին եք Դուք կյանքում: Սրանք Ձեր գերակայություններն են:

… կով – կարիերա

…վագր – պատիվ, արժանապատվություն

…ոչխար – սեր

…ձի – ընտանիք

…խոզ – փող

2. Ձեր կենդանիները նկարագրությունն են`

… շուն – ինքներդ Ձեր

… կատու – զուգընկերոջ

… առնետ – թշնամու

… սուրճ – Ձեր հետաքրքրությունը սեքսի նկատմամբ

… ծով – Ձեր կյանքի

3. Ձեր գույները մարդիկ են, ովքեր կան Ձեր կյանքում:

… դեղին – նա, ով Ձեզ երբեք չի մոռանա

… նարնջագույն – նա, ում Դուք համարում եք ամենալավ ընկերը

… կարմիր – նա, ում Դուք իսկապես սիրում եք

… սպիտակ – Ձեր հոգևոր երկվորյակը

… կանաչ – նա, ում Դուք կհիշեք մինչև Ձեր կյանքի վերջին օրերը

Հայտնաբերեցի՞ք Ձեզ համար ինչ-որ հետաքրքիր բան: Համընկա՞վ Ձեզ հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս