Բաժիններ՝

Ինչ ուտել ամռան ամիսներին. Խորհուրդ է տալիս դիետոլոգը

Ջուրը հիմնական ըմպելիքն է, և ուտելիքի մեջ հիմնական բաղադրիչն է, որ պահպանում է ճիշտ ջերմային հավասարակշռութունը: ՀՀ ԱՆ ֆիզիկական բժշկության և կուրորտաբանության գիտահետազոտական ինստիտուտի մասնագետ, դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը  խորհուրդ է տալիս ամռան շոգ ամիսներին շատ ջուր օգտագործել:

«Ամռանը խորհուրդ եմ տալիս օգագործել ավելի շատ ջուր, քանի տարվա մյուս եղանականերին:  50 կիլոգրամ կշռող մարդը պետք է խմի օրական 1.5 լիտր ջուր, այսինքն՝ 1 կիլոգրամ քաշին՝ 300-500 միլիլիտր ջուր»,- ասաց դիետոլոգը: Նա խորհուրդ է տալիս  շատ բանջարեղեն օգագործել։ Հատկապես սամիթ՝ շատ օգտակար է աղիների աշխատանքի համար: Դիետոլոգը խորհուրդ  է տալիս բանջարեղեն օգագործել և՛ նախաճաշի, և՛ ճաշի, և՛ ընթրիքի ժամանակ, ինչպես նաև դրանց  միջև ընկած ժամանակահատվածում:

Վ. Պետրոսյանն ասաց, որ այտուցված ոտքերով մարդկանց ընդհանրապես խորհուրդ է տրվում կերակրացանկից հանել աղը և սննադացանկը հարստացնել կալիումով հարուստ սննդատեսակներով: Վ. Պետրոսյանի խոսքով շատ արտահայտված միզամուղ էֆեկտ ունի վարունգը, որը նույնպես խորհուրդ է տրվում շատ օգագործել:

Ըստ դիետոլոգի, միրգ պետք է անպայման օգագործել, բայց չի կարելի չարաշահել այն: Նրա խոսքով՝ օրական չի կարելի 500 գրամից ավելի միրգ օգտագործել. «Միրգն ունի մեծ քանակի բնական շաքարներ, որոնք շատ չի կարելի օգտագործել»: Նա նաև խորհուրդ չի տալիս միրգը «խմել», այսինքն՝ օգտշագործել միրգը հյութերի, ֆրեշների, կոմպոտների տեսքով. «Թուք արտադրվում է այն ժամանակ, երբ մարդը ծամում է, իսկ խմելու դեպքում՝ թուք չի արտադրվում և մարսողության կարևորագույն օղակներից մեկը բաց ենք թողնում: Միրգը պետք է ուտել դանդաղ և երկար ծամելով»:

Վ. Պետրոսյանը նաև ընդհանրապես խորհուրդ չի տալիս գունավոր, գազային ըմպելքիներ խմել՝ շաքարի մեծ պարունակության պատճառով: Նրա խոսքով՝ մեկ բաժակ գազով ըմպելիքի մեջ մոտ 8 գդալ շաքար կա: Դիետոլոգի համոզմամբ՝ ավելի շատ հովացնում է ոչ թե սառույցով ջուրը, այլ տաք թեյը:

Նրա խոսքով՝ մարդկանց 40 տոկոսը աղքատ է, հաց ու պանիր է ուտում ու քնում, և երջանիկ կլինեինք, որ մարդիկ օրական գոնե 100 գրամ միս ուտեին. «Խորովածը մեր կյանքի երևացող մասն է: Մսի յուղոտությունն այդքան չի վնասում մարդկանց, որքան շաքարը: Խորովածը ցանկալի է, որ լինի անյուղ մսից: Բայց տեսանելիորեն էլ անյուղ միսը յուղոտ է»:

Մսի հետ կապված երկրորդ խնդիրը անվտանգությունն է: Վ. Պետրոսյանի խոսքով՝ միսը, արագ խորովելով, չի հասցվում եփվել մինչև վերջ. «Հաջորդ խնդիրն այն է, որ խորովածի յուղը, երբ թափվում է կրակի վրա, յուղը դարձնում է կանցերոգեն, որոնք ցնդելով և բարձրանալով մսի վրա, միսն են դարձնում կանցերոգեն»:

Դիետոլոգը խորհուրդ է տալիս պաղպաղակ պատրաստել տանը և ոչ մի դեպքում չգնել բակերում տեղադրված լցնովի պաղպաղակները:

Բանախոսի խոսքով՝ ամռան ամսիներին 70 կիլոգրամանոց տղամարդը կարող է 1 բաժակ օղի խմել 24 ժամվա ընթացքում, 350 մլ գարեջուր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս