Գերման Ստերլիգովի ուղերձը ադրբեջանցիներին
«Ցավում եմ այն փաստի առթիվ, որ վերջին օրերին ադրբեջանական ԶԼՄ-ները ինձ ներկայացնում են որպես ադրբեջանական ժողովրդի «թշնամի»: Դա ճիշտ չէ: Խորին հարգանքով եմ վերաբերվում միլիոնավոր աշխատասեր ադրբեջանցիներին, հասարակ և ազնիվ մարդկանց»,- այս մասին Լեռնային Ղարաբաղում հիմնավորված ռուս մուլտիմիլիոնատեր Գերման Ստերլիգովը գրել է իր «В Контакте»-ի էջում` դիմելով ադրբեջանական ժողովրդին:
«Հենց իմ բարի կամեցողությունն է Ձեր հանդեպ դրդել ինձ` ևս մեկ անգամ հրապարակայնորեն հաստատել բացարձակ պատմական իրողությունը այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը հինավուրց հայկական տարածք է:
Բոլոր հնագույն ձեռագրերը, պահպանված քարտեզները, հնագույն դամբարաններն ու գերեզմանները, առանց բացառության, փաստում են այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հնամենի մասն է:
Օգտվելով ռուս և ադրբեջանցի ժողովուրդների մեծամասնության` պատմական հարցերի չիամցությունից, ստոր քաղաքական գործիչները` Լեյբա Բրոնշտեյն-Տրոցկուց և Քեմալից մինչև Կոսիգին և Հեյդար Ալիև, խաբել են և՛ մեզ, և՛ ձեզ:
Նրանք մասնատել են Հայաստանի տարածքը և տեղադրել են ականներ` հետագա միջազգային պատերազմների համար:
Հենց քաղաքական գործիչները, ծախված գրողներն ու ռեժիսորներն են դրդում ադրբեջանցի և հայ ժողովուրդներին արյունալի պայքարի: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ հրահրողները գտնվում են Հայաստանից և Ադրբեջանից հազարավոր կիլոմետրերի հեռավորության վրա. ԱՄՆ-ում և Իսրայելում»:
Ստերլիգովը կոչ է անում ադրբեջանցի ժողովրդին ուսումնասիրել սկզբնաղբյուրները, ձեռագրերը, հնագույն ժամանակագրությունները և վերջին 150 տարվա ժամանակակից փաստաթղթերը, այդ թվում նաև հին աշխարհի ձեռագրերի խոշորագույն հավաքածուն` «Лицевой летописный свод»-ը:
«Համաձայնեք, յուրաքանչյուր պատմական վեճ ավելի լավ է քան պատերազմը: Իսկ պատմական վեճը ոչ այլ ինչ է, քան հին պատմական աղբյուրների համեմատությունը: Առաջարկում եմ ձեզ այն աղբյուրները, որոնք կան մեր տրամադրության տակ: Իսկ դուք ունե՞ք որևէ պատմական աղբյուր, որը կապացուցի ադրբեջանական կողմի ճշմարտացիությունը ղարաբաղյան հարցում: Ես այդպիսինները չգիտեմ: Խնդրում եմ ձեզ, եթե այդպիսիք կան, ներկայացրեք միջազգային հանրությանը:
Ընդգծում եմ, որ խոսքը պատմական ձեռագիր աղբյուրների մասին է, այլ ոչ թե պատմության ժամանակակից պրոֆեսորների վճարված թեզերի: Հարգելի ադրբեջանցիներ, կոչ եմ անում ձեզ խաղաղ և կառուցողական զրույցի: Միայն այսպիսի մոտեցումը կարող է փրկել հազարավոր ադրբեջանցիների, հայերի և ռուսների կյանքը: Ոչ մի ազգ չպետք է հավակնի ուրիշի հողին, քանի որ դա աստվածահաճո բան չէ, և ինչպես գրված է. «պատերազմը սկսողը մահանում է»:
Առաջարկում եմ հավաքել առաջին խաղաղ կլոր սեղանը իմ` Մերձմոսկովյան կամ Շուշիի տներից մեկում` ուսումնասիրելու Լեռնային Ղարաբաղի մասին պատմական աղբյուրները: Ադրբեջանցի հյուրերի անվտանգությունը և՛ այստեղ, և՛ այնտեղ երաշխավորում եմ»,- գրել է Ստերլիգովը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը