Բաժիններ՝

ՄԱԿ-ի ԱԽ-ում Իրանի հարցով քվեարկությունը տեղի կունենա հուլիսի 20-ին

ՄԱԿ-ի ԱԽ-ում Իրանի միջուկային ծրագրի հարցով քվեարկությունը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հուլիսի 20-ին՝ Նյու Յորքի ժամանակով ժ. 09:00-ին: Այս մասին TASS-ին հայտնել է ՄԱԿ-ի իր աղբյուրը:

«Քվեարկությունը, ամենայն հավանականությամբ, կանցկացվի երկուշաբթի»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով՝ նախօրեին ԱԽ-ի փորձագետների հետ հանդիպմանը ոչ մի երկիր չի առաջարկել փոփոխություններ կատարել բանաձևի տեքստում:

«Փաստաթուղթը պատրաստ է: Այն համաձայնեցված է ու ոչ մի փոփոխություն դրանում չի կատարվել»,-նշել է նա:

Ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ում նախագահող նորզելանդացի դիվանագետ Ջերարդ վան Բոհեմեն լրագրողներին հայտնել էր, որ Իրանի հարցով քվեարկություն սպասվում է հաջորդ շաբաթ:

Բանաձի նախագիծը նախատեսում է Իրանի նկատմամբ բոլոր պատժամիջոցների վերացում 10 տարի անց, պայմանով, որ Իրանը կատարի «վեցյակի» առաջ ստանձնած պարտավորությունները:

«Անվտանգության խորհուրդը կավարտի Իրանի միջուկային խնդրի քնարկումները ու «միջուկային չտարածման» կետը կհանվի հարցերի ցանկից, որով զբաղվում է խորհուրդը»,-ասվում է փաստաթղթի տեքստում:

Դրանում նկարագրված է նաև պատժամիջոցների սահմանման հավանականությունը, որը ուժի մեջ կմնա 10 տարվա ընթացքում: Այդ սխեմայի համաձայն՝ Իրանի կողմից լուրջ խախտումների դեպքում ՄԱԿ-ի ԱԽ-ն կարող է կայացնել համապատասխան բանաձև:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս