Բաժիններ՝

«Կադրերի բաժին N 168»-ում Արտակ Գևորգյանն է. «Левиафан»

Ֆեյսբուքյան ակտիվիստ Արտակ Գևորգյանը ( Аугусто Пиночет) հայտնի է կինոյի նկատմամբ ունեցած իր յուրահատուկ նախընտրություններով, որոնցով նա պարբերաբար կիսվում է սոցիալական ցանցում ընդգրկված ընկերների հետ: Ու, քանի որ այդ տիրույթում նրա ընկերներից մեկն էլ ես եմ, հաճախ առիթ եմ ունենում նայելու հենց իր առաջարկած ֆիլմերից, որոնցից մեկն այսօր՝ նրա հետ միասին, ներկայացնում ենք 168.am-ի ընթերցողներին:

KADR-03Այսպիսով «Կադրերի բաժին N 168»-ում Արտակ Գևորգյանն է, ով մեր ընթերցողներին այս երկուշաբթի առաջարկում է նայել ռուս ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևի «Լևիաթանը»: Ֆիլմը սոցիալական դրամա է՝ նկարահանված 2014 թ. Ռուսաստանում: Գլխավոր դերերում նկարահանվել են Ալեքսեյ Սերեբրյակովը, Ելենա Լյադովան, Վլադիմիր Վդավիչենկոն, Ռոման Մադյանովը:

Աստվածաշնչյան կերպար Լևիաթանը ֆիլմում մարմնավորում է պետական իշխանության մետաֆորան, որ ընդունակ է ոչնչացնել ցանկացած մարդկային բնություն և ազատություն: Ֆիլմի հերոսի՝ Պրիբրեժնի քաղաքի փոքր մարդ, ավտոփականագործ Նիկոլայի դիմակայությունը՝ պահպանելու սեփական տունը, դատապարտված է պարտության, քանի որ այլաբանական հրեշը՝ Լևիաթանը, չի խղճալու ոչ ոքի և, թերևս, անօգնական հակառակորդին անհավասար պայմաններոմ պայքարի իրավունք չի տալու: Ֆիլմի եզրափակիչ տեսարանը վերջաբանի հետ միահյուսված` Նիկոլայի տան ավերակների վրա կառուցած եկեղեցու առկայությունն է, որտեղ հնչում է հոգևորականի` դատավճիռ հիշեցնող քարոզը: Եկեղեցի, որի մթնոլորտում մեղքն է կախված, չներված մեղքը, գոնե երկրի վրա՝ չներված:

11403419_10203039559508629_7475939109451213860_n 11402705_10203039558388601_6356886233608164159_n 11218751_10203039559308624_8057574016329037753_n

Կարդացեք նաև

Անդրեյ Զվյագինցևի անունը հայտնի է հայաստանյան կինոսերների նեղ շրջանակին: Պատճառը գուցե ռեժիսորի ֆիլմերի փառատոնային կյանքն է, և այս ֆիլմը նույնպես զերծ չէ մի շարք մրցանակներից, այդ թվում՝ արժանացել է ամերիկյան հեղինակավոր «Գոլդեն գլոբուս» կինոփառատոնի «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» մրցանակին։

11215168_10203039558548605_7969592172658218695_n 11222059_10203039558948615_8130535856994995385_n

 

Արտակ Գևորգյանն իր առաջարկած ֆիլմի մասին գրում է. ««Լևիաթանը» պատմում է հետխորհրդային մի ամբողջ՝ պետական, իրավական ու հոգևոր աննորմալ ու անառողջ համակարգի մասին,   որը, իմ կարծիքով, շատ նմանություններ ունի նաև այն հասարակարգի հետ, որտեղ հիմա մենք ապրում ենք: Կարծում եմ, ֆիլմն արժե նայել այնտեղ նկարագրվող իրավիճակներից խուսափելու կամ դրանք բացառելու համար»:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ`

168.am-ը մաղթում է հաճելի կինոդիտում։

Խորագիրը վարում է Նվարդ Մանվելյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս