Բաժիններ՝

Ճապոնական կախարդանք. Fujitsu-ի նոութբուքն իր տիրոջը կճանաչի ափերի երակների միջոցով

Fujitsu ընկերությունը Lifebook U904-ում ներդրել է ֆիրմային նորարարություն՝ ձեռքի ափի երակների սքաներ: Սովորաբար օգտատերը Windows-ին մատչում է ունենում ծածկագրի օգնությամբ: Որոշ նոութբուքներ ունեն մատնահետքերի սքաներ, որոնք թույլ են տալիս հիշել երկար կոդավորված բառերը: Որոշ նոութբուքներ, օրինակ՝ Lenovo-ն, կիրառում է դեմքի ճանաչման եղանակը: Սակայն այս մեթոսը համարվում էոչ այնքան հուսալի՝ որպես ծածկագիր ու U904-ում դա կիրառվում է որպես նոութբուքը արգելափակելու համար, եթե տեսախցիկը երկար ժամանա չի տեսնում օգտատիրոջը:

Նոութբուքի ներքևիհատվածում ապակե մութ պատուհանը սքանավորում է երակները ու յդկերպ թույլ տալիս օգտվել իրենից:

U904-ի կորպուսը մագնիումի համաձուլվածքից է, ինչը թույլ է տալիս, ոչ 14 դյույմանոց էկրանը լինի բավականին բարակ՝ 15,5 միլիմետր ու թեթև՝ 1,4 կգ: Նոութբուքի էկրանը սենսորային է: Էկրանն ունի 3200-ը 1800-ի վրա կետայնություն, մատրիցան պատրաստված է IGZO ֆիրմային տեխնոլոգիայով: Փաստացի, Lifebook U904-ը ուլտրաբուք է, այն բջջային սարքերի առանձին կատեգորիա է:

note (8)

Կարդացեք նաև

note (7)

note (6)

note (5)

note (3)

note (1)

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս