Լուիս Էնրիկեն արգելել է վաճառել Դուգլասին
Բարսելոնայի բրազիլացի եզրային պաշտպան Դուգլաս Պերեյրան գալիք մրցաշրջանում ևս հանդես կգա կատալոնական ակումբում:
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն արգելել է ակումբի ղեկավարությանը վաճառել Դուգլաս Պերեյրայի տրանսֆերը, ում ծառայություններով այս պահին հետաքրքրված են «Սևիլիան» և մի քանի իտալական ակումբներ:
Լուիս Էնրիկեն Մոնտոյա – Դուգլաս զույգից նախապատվությունը տվել է բրազիլացուն, ինչը ենթադրում է, որ այժմ Մոնտոյան ավելի քան մոտ է Միլանի «Ինտեր» տեղափոխվելուն:
Մեկ անգամ չէ, որ Լուիս Էնրիկեն նշել է երիտասարդ պաշտպանների կարևորությունը: Ըստ նրա,Դուգալսը մոտ ապագայում կարող է դառնալ կապտանռնագույնների պաշպանական գծի առաջատարներից:
Սիրարփի ԱՂԱԲԱԲՅԱՆ