Հրաշք քսուք՝ ձեռքերի համար
Յուրաքանչյուր կին բոլոր հնարավոր և անհնար միջոցներով փորձում է իր տեսքը կատարյալ պահել: Բոլորն էլ գիտեն, թե որքան կարևոր է կանանց համար պահպանել ոչ միայն դեմքի, մազերի և կառուցվածքի գեղեցկությունը, այլև՝ ձեռքերի: Կնոջ ձեռքերը միշտ զբաղված են տնային աշխատանքներով՝ ափսեների, հատակի մաքրում, լվացք և այլն: Այս ամենը, իհարկե, չեն կարող չազդել մաշկի վրա: justcoolidea կայքի ներկայացրած քսուքն օգնում է ձեռքերի մաշկը դարձնել փափուկ, խոնավ և թարմ:
Բաղադրություն
- Տաք ջուր և ծովի աղ (ձեռքերը նախապատրաստելու համար)
- Ձվի դեղնուց
- 1 ճ/գ մեղր
- 1 ճ/գ ձիթայուղ
Նախ՝ պետք է դեղնուցը, մեղրն ու ձիթայուղը խառնել: Այս բոլոր բաղադրիչները հրաշալի են ձեռքերի մաշկի համար:
Քսուքը քսելուց առաջ ձեռքերը պահեք ծովի աղով տաք ջրի մեջ, որպեսզի ձեռքերից մաքրեք ամբողջ փոշին և կեղտը: Այս պրոցեդուրայից հետո ձեռքերն արդեն պատրաստ են: Քսուքը քսեք ձեռքերին և թողեք մնա 20 րոպե: Ապա լվացեք քսուքն ու վայելեք արդյունքը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը