Բաժիններ՝

Օբամեյանգը հետաքրքրում է «ՊՍԺ»-ին

«Բորուսիայի» կիսապաշտպան Պյեռ-Էմերիկ Օբամեյանգը  հայտնվել է «ՊՍԺ»-ի ուշադրության կենտրոնում:

France Football-ը հավաստիացնում է, որ ֆրանսիական ակումբը կանի ամեն բան ֆուտբոլիստին ձեռք բերելու համար:

Օբամեյանգով հետաքրքրված են մի շարք ակումբներ: Վերջերս Օբամեյանգը խոսել էր «Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստ դառնալու ցանկության մասին:

Նրա պայմանագիրը «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչև 2018 թվականը:

Տեղեկացնենք նաև, որ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը 25 մլն եվրո է գնահատվում:

Ավարտված առաջնությունում Օբամեյանգը Բունդեսլիգայի 33 հանդիպման է մասնակցել, դարձել է 16 գոլի հեղինակ և 6 գոլային փոխանցում է կատարել:

Հիշեցնենք, որ Օբամեյանգը 2013 թվականին տեղափոխվեց «Բորուսիա»՝ «Սենտ-Էտյենից»՝ 13 մլն եվրոյի դիմաց:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս