Բաժիններ՝

Քըրք Քըրքորյանը վերջին անգամ հանրության առջև հայտնվել է 2012 թվականի հունիսին

TMZ.com-ի փոխանցմամբ՝ ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քըրքորյանին հավանաբար պատանդ են պահում: 95-ամյա Քըրքորյանը հանրության առջև չի հայտնվել 2012 թվականի հունիսից սկսած: Այս մասին հայտնել է նրա նախկին կին Լիզա Քըրքորյանը:

Վերջինս հայտարարել է, որ իր 15-ամյա դուստր Կիրան 2008 թվականից ոչ մի շփում չի ունեցել Քըրք Քըրքորյանի հետ, քանի որ նրա Tracinda Corporation ընկերության մենեջերները վերջին 5 տարում լիովին վերահսկում են այդ գործընթացը և խափանում են բոլոր փորձերը:

Լիզան կարծում է, որ Քըրք Քըրքորյանը գտնվում է մահվան շեմին և Կիրան ցանկանում է հանդիպել նրա հետ, քանի դեռ իր նախկին ամուսինը չի մահացել:

Հիշեցնենք, որ ամերիկյան Forbes պարբերականը մարտի սկզբին հրապարակել էր աշխարհի ամենահարուստ (1426) մարդկանց իր վարկանիշային աղյուսակը: Դրանում Քըրք Քըրքորյանն առաջին անգամ ամենահարուստ հայի տիտղոսը զիջել էր «Տաշիր» հոլդինգի սեփականատեր Սամվել Կարապետյանին:

95-ամյա Քըրք Քըրքորյանը զբաղեցրել էր 412-րդ տեղը՝ 3.3 միլիարդ դոլար: Քըրքորյանն ԱՄՆ-ում 135-րդն է: 2012 թվականի զեկույցում նրա կարողությունը գնահատվել է 3.3 միլիարդ դոլար, 2011 թվականին՝ 3.5 միլիարդ դոլար, 2010 թվականին՝ 3.1 միլիարդ դոլար, 2009 թվականին՝ 5 միլիարդ դոլար, 2008 թվականի հոկտեմբերին՝ 11.2 միլիարդ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս