Բաժիններ՝

Միլիարդատերեր, ովքեր չեն ավարտել դպրոցը

 

Forbes-ը կազմել է միլիարդատերերի տասնյակը, ովքեր այդպես էլ չեն ավարտել դպրոցը: Դիպլոմի բացկայությունը նրանց ամենևին էլ չի խանգարել  հաջողությունների հասնել:

Տասնյակում է նաև հայազգի գործարար, Tracinda Corporation-ի նախագահ Քըրք Քըրքորյանը, որը 96 տարեկան է և հպարտորեն կրում է ՚«Լաս Վեգասի արքա» կոչումը: Նրա կարողությունը 3.3 մլրդ դոլար է:

Քըրքորյանը դպրոցը թողել է 8-րդ դասարանում և սկսել է զբաղվել բռանցքամարտով: Երկրոդ համաշխարհայից առաջ նա տարվել է ավիացիայով ու  ծառայության անցել ռազմաօդային ուժերում, կրթության ժամանակ նա արդեն չուներ ինչպես այդ շրջանում, այնպես էլ հետո: Ռազմաճակատից վերադառնալուց հետո նա ձեռք է բերում ոչ մեծ օդանավակայան և սկսում  զբաղվել գործարարությամբ:

Միլիարդատերերի այս ցուցակի առաջին հորիզոնականն զբաղեցնում է իսպանացի գործարար Ամանսիո Օրտեգան, որը Zara, Mussimo Dutti, Oysho բրենդների սեփականատերն է: Նրա կարողությունը 57 մլրդ դոլար է:

Երկրոդ տեղում Cheung Kong Group ընկերության ղեկավար Լի Կաշին է՝ 31 մլրդ դոլար կարողությամբ: Ցուցակում տեղ է գտել Kering ընկերության ղեկավար Ֆրանսուա Պինոն՝ 15 մլրդ դոլարով, որին հաջորդում է Virgin Group կորպորացիայի ղեկավար Ռիչարդ Բրենսոնը՝ 4.6 մլրդ դոլարով: Ցուցակում է հայտնվել Tavistock Group-ի հիմնադիր Ջո Լյուիս 4.2 մլրդ դոլար կարողությամբ:

Ցուցակում են նաև Dole Food Company-ի ղեկավար Դևիդ Մերդոկ՝ 2.4 մլրդ դոլարով, American Financial Group, Uninted Dairy Farmers-ի հիմնադիր Կառլ Լինդները՝ 1.7 մլրդ դոլարով, Zorlu հոլդինգային ընկերության սեփականատեր Ահմեթ Նազիֆ Զորլուն՝ 1.4 մլրդ դոլարով, ինչպես նաև Netscape Communications-ի հիմնադիր Ջեյմս Քլարկը՝1.1 մլրդ դոլար կարողությամբ:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս