Բաժիններ՝

Սիրուշոն ճանաչվել է աշխարհի լավագույն 9 միջազգային արտիստներից մեկը

Հայտնի Mic.com կայքը կազմել է վարկանշային աղյուսակ, որտեղ ներառվել են աշխարհի այն լավագույն արտիստների անունները, որոնց մասին ամերիկացիները երբևէ չեն լսել:

Կայքը ներկայացրել է աշխարհի լավագույն 9 միջազգային` ոչ ամերիկացի արտիստներին, որոնցից մեկը, ըստ կայքի, Սիրուշոն է:

«Ահա 9 հայտնի երաժիշտներ, ովքեր թեև նահանգներում չունեն ճանաչում, սակայն մեծ աստղեր են աշխարհում»,-գրում է կայքը:
9 հայտնի երաժիշտների թվում են ծագումով ինդոնեզացի Ագնես Մոն (Agnes Monica),

բելգիացի հայտնի սուպերսթար Stromae–ն, մեքսիկական «Մանա» ռոք բենդը, բրազիլացի երգչուհի Գաբի Ամարանտոսը, հնդիկ երգիչ, կոմպոզիտոր Ա. Ռ. Ռախմանը՝ օսկարակիր

«Միլիոնատերը հետնախորշից» ֆիլմի կոմպոզիտորը, նիգերացի երգիչ D’Banj-ը, ֆրանսիական Yelle էլեկտևո փոփ խումբը, CL հարավկորեացի երգչուհին:

Կայքը հայտնի երաժիշտների շարքին է դասել նաև երգչուհի Սիրուշոյին:

Կայքը գրում է, որ Քարդաշյանները միակ հայտնի հայերը չեն։

Սիրուշոն իր առաջին երաժշտական մրցանակին արժանացել է 9 տարեկանում, այնուհետև բազմաթիվ մրցանակների է արժանացել հայկական երաժշտության ու մշակույթի մեջ ունեցած ավանդի համար։ Նա առաջին կինն է եղել, ով 2008թ. Հայաստանը ներկայացրել է

«Եվրատեսիլ» երգի մրցույթում:
Mic.com կայքում ներկայացված է նաև Սիրուշոյի կատարմամբ «Պռեգոմեշ» տեսահոլովակը:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930