Իրանը նավթի ներկայիս գներն «անարդար» է համարում
Իրանի նավթի նախարար Բիջան Զանգենեն կարծում է, որ այն բանից հետո, երբ ՕՊԵԿ-ը որոշեց պահպանել արդյունահանվող նավթի ծավալը նախկին մակարդակում, նավթի ներկայիս գներն «անարդար» են:
Հիշեցնենք, որ ՕՊԵԿ-ի անդամ-երկրների նավթային արդյունաբերության նախարարները երեկ նիստի ժամանակ, ինչպես և սպասվում էր, դարձյալ պահպանել են նավթի արդյունահանման քվոտան օրական 30 մլն բարել մակարդակում:
«Մեզ չեն բավարարում նավթի ներկայիս գները: ՕՊԵԿ-ի ներկայացուցիչները պետք է համագործակցեն, որ համաձայնեցնեն գները ու համաձայնեն ազնիվ գնի, որը կբավարարի բոլոր մասնակիցներին: Ներկայիս գները թույլ չեն տալիս ներդրողներին ներդրումներ ուղղել նավթով հարուստ երկրներ»,- Press TV-ն մեջբերում է Իրանի նավթի նախարարի հայտարարությունը: