
Բնական դիմակներ

1. Ձմռան ցրտերին մաշկը չորանում է և թեփոտվում: Այն փափկպցնելու համար պատրաստեք այսպիսի խառնուրդ. քերել գազարը, ավելացնել 2 ճաշի գդալ կարտոֆիլի ալյուր և 1 ձվի դեղնուց, լավ խառնել: Խառնուրդը քսել դեմքին, պահել 20 րոպե և լվանալ գոլ ջրով: Օգտագործել ամեն օր:
2. Մեղրը թթվասերի հետ խառնել հավասար քանակությամբ, քսել դեմքին և ձեռքերին:
3. Սուրճի չորացած նստվածքը քսել դեմքին (կարող եք օգտագործել նաև մարմնի մյուս մասերի համար) և ձեռքով կատարել շրջանաձև նուրբ մերսում, այնուհետև լվանալ գոլ ջրով: Այն կօգնի ազատվել մահացած բջիջներից և թարմություն կհաղորդի մաշկին:
4. Կարտոֆիլի կեղևը եփել և այդ եփուկի մեջ դնել ձեռքերն ու ոտքերը, պահել 20-25 րոպե: Լոգանքից հետո ձեռքերն ու ոտքերը լվանալ, քսել գերչակի յուղ (տես նաև այստեղ.):