
Գերչակի յուղը՝ մազերը, թարթիչները և հոնքերը խնամելու համար

Takprosto.cc կայքը գրում է, որ գեղեցիկ և խնամված մազերը, թարթիչները և հոնքերը յուրաքանչյուր կնոջ կերպարի անբաժանելի մասն են: Օգտագործվող կոսմետիկ միջոցները, վարսահարդարիչը հաճախ ազդում են դրանց որակի վրա: Դրանց որակը լավացնելու համար կարելի է օգտագործել գերչակի յուղ:
Թարթիչների համար օգտագործման եղանակը
- Մաքրեք դիմահարդարումը և լավ լվացեք դեմքը:
- Գերչակի յուղը քսեք թարթիչներին:
- Գերչակի յուղը թարթիչներին քսեք քնելուց 3-4 ժամ առաջ: Քնելուց առաջ աչքերը թրջեք անձեռոցիկով, ապա յուղի մնացորդները լվացեք ջրով:
Հոնքերի համար օգտագործման եղանակը
- Հոնքերը մաքրեք դիմահարդարումից:
- Քնելուց 3 ժամ առաջ գերչակի յուղը քսեք թարթիչներին:
- Յուղի այն մասը, որը չի ներծծվել, քնելուց առաջ լվացեք:
Մազերի համար օգտագործման եղանակը
- Մազերը լվանալուց 2 ժամ առաջ դրանց գերչակի յուղ քսեք: Ապա մազերը լվացեք շամպունով:
- Մազերը վերականգնելու համար 1 թեյի գդալ գերչակի յուղը խառնեք 2 ճաշի գդալ կաթի և մեկ պարկուճ գլիցերինի հետ: Լավ խառնեք, ստացված զանգվածը տաքացրեք թույլ կրակի վրա, քսեք մազերի ծայրերին, պահեք 20-30 րոպե:
Թարգմանությունը 168.am-ի