Ինչպե՞ս բնական ճանապարհով օրգանիզմից դուրս բերել նիկոտինը

Նիկոտինը, որը մարդիկ ներշնչում են, թոքերի միջոցով լցվում է անմիջապես արյուն: Օրգանիզմին անհրաժեշտ է 6-8 ժամ, որպեսզի մեզի միջոցով դուրս բերի նիկոտինը: Սակայն խնդիրն այն է, որ նիկոտինի մնացորդները կուտակվում են օրգանիզմում, և 20-30 ժամ է պահանջվում, որպեսզի դրանք ամբողջովին դուրս գան:

Վիտամին C-ն շատ արդյունավետ է և օգնում է դուրս բերել նիկոտինն օրգանիզմից: Այսպիսով, այս վիտամինը պարունակող մրգերով ու բանջարեղեններով հարուստ դիետան կլավացնի նյութափոխանակությունը և ավելի արագ դուրս կբերի նիկոտինը:

25 տարին բոլորած 1000 ծխող մասնակցել է 14 ամիս տևած մի հետազոտության: Հետազոտությունից հետո մասնակիցներին հարցնում էին՝ արդյոք նրանք ծխե՞լ են վերջին ամիսների ընթացքում: Նրանք հանգեցին այն եզրակացության, որ այն երիտասարդները, ովքեր մեկ ամսվա ընթացքում շատ մրգեր և բանջարեղեն էին օգտագործել, թողել էին ծխելը և նվազեցրել նիկոտինից կախվածությունը: Մինչդեռ նրանք, ովքեր քիչ քանակությամբ մրգեր և բանջարեղեն էին կերել, շարունակում էին ծխել:

Պատճառն այն է, որ մրգերից ու բանջարեղեններից շատերի օգտագործումը հագեցվածության զգացողություն է հաղորդում: Ուղեղում քաղցի և նիկոտինի պակասի զգացողությունը նույնն է, հետևաբար՝ ծխողները հաճախ խառնում են դրանք և, ուտելու փոխարեն՝ սկսում են ծխել: Հում մրգերն ու բանջարեղենը նիկոտինն անհամ են դարձնում:

Կարդացեք նաև

Հետևյալ հյութերն ու մթերքները կօգնեն մաքրել օրգանիզմը նիկոտինից՝

Բանջարեղեն. նիկոտինը դարձնում են անհամ, այդպիսով՝ ստիպելով մարդկանց թողնել ծխելը:

Եղինջ. հարուստ է երկաթով, ինչն արդյունավետ կերպով պայքարում է ինֆեկցիաների դեմ:

Նարինջ. հարուստ է վիտամին C-ով:

Սպանախ. ծխախոտը դարձնում է անհամ:

Կիվի. հանում է նիկոտինն օրգանիզմից:

Ջուր. ջրով է սնուցում օրգանիզմն ու օգնում դուրս բերել նիկոտինը քրտինքի միջոցով:

Գազարի հյութ. օգնում է նիկոտինից վնասված մաշկին ավելի լավ տեսք ունենալ:

Բրոկկոլի. պաշտպանում է թոքերը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս