Բաժիններ՝

«Ջաբհաթ ալ-Նուսրայի» առաջնորդը հայտարարել է, որ պատրաստ է գրավել Դամասկոսը

France 24 հեռուստաաալիքի փոխանցմամբ` «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման սիրիական թևի «Ջաբհաթ ալ-Նուսրայի» առաջնորդ Աբու Մոհամեդ ալ-Գոլանին հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ պայքարի շրջանակներում պատրաստ է գրավել մայրաքաղաք Դամասկոսը.

«Մենք շարունակելու ենք կենտրոնանալ Դամասկոսի վրա և պլանավորում ենք ոչնչացնել այս վարչակարգը»: Ալ-Գոլանին Սիրիայի գործող նախագահին աջակցող մարդկանց կոչ է արել հանուն սեփական անվտանգության հրաժարվել իրենց հայացքներից:

Ասադին աջակցող լիբանանյան «Հզբոլլահ» շիական խմբավորումն ավելի վաղ հայտարարել էր, որ ոչնչացրել է «Ալ-Քաիդայի» 20 զինյալի: «Հզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլահն իր զինյալներին կոչ է արել ակտիվացնել ռազմական գործողությունները Սիրիայի տարածքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս