Բաժիններ՝

Խոդորկովսկու «Բաց Ռուսաստան» ՀԿ-ը ներկայացրել է Կադիրովի մասին «Ընտանիք» փաստագրական ֆիլմը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ «Յուկոս» նավթային ընկերության նախկին սեփականատեր Միխայիլ Խոդորկովսկու «Բաց Ռուսաստան» ՀԿ-ը ներկայացրել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի մասին «Ընտանիք» վավերագրական ֆիլմը:

Դրանում պատմվում է ժամանակակից Չեչնիայում տիրող իրական իրավիճակի, հանրապետության ամենակարող ղեկավար Ռամզան Կադիրովի և դաշնային կենտրոնի հետ նրա փոխհարաբերությունների մասին:

Ֆիլմում ներկայացվում է, թե ինչ է Կադիրովի անձնական բանակը, թե որքան գումարներ են ծախսվում Չեչնիայում, թե ինչպես են հանրապետությունում հալածում ու հետապնդում շարքային քաղաքացիներին:

Խոդորկովսկին հայտարարել է. «Մենք գիտենք, թե ով է եղել Ելցինի ընտանիքը, գիտենք, թե ովքեր են Պուտինի ընկերները, իսկ այժմ էլ գիտենք, թե ով է Պուտինի ընտանիքը, այդ ընտանիքի զավակ Ռամզանը»:

Կարդացեք նաև

Ֆիլմի հեղինակները պնդում են, որ Չեչնիայի վերականգնման մասին միֆն իսկապես միֆ է: Ֆիլմում ընդգծվում է, որ իրականում վերականգնվել է Գռոզնու մեկ փողոցը՝ Պուտինի անվան պողոտան, ուր կառուցվել են բազմաթիվ գրասենյակներ:

Մինչդեռ մնացյալ Չեչնիան դեռ ավերակների մեջ է, տների պատերին ցայժմ առկա են փամփուշտների ու արկերի հետքերը: Ֆիլմում պատմվում է արաբ շեյխի նման Ռամզան Կադիրովի կենսակերպի մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս