«Բուհերը Գյումրի և Աբովյան տեղափոխելու նախագիծ չկա». Արմեն Աշոտյան

«Լրատվական դաշտի որոշ ներկայացուցիչներ սկսեցին բուռն քննարկել ոչ ոլորտային նախարարության կոլեգիայի նիստի անդամներից մեկի կարծիքը, բայց այս տասը օրվա ընթացքում ոչ ոքի մտքով չանցավ հարցնել Կրթության և գիտության նախարարության կարծիքը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով բուհերը Երևանից Գյումրի տեղափոխելու մասին՝ նման տեսակետ հայտնեց ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։

Նրա խոսքով՝ բուհերը կենդանի մեծ օրգանիզմներ են, և քննարկումներ եղել են բուհական համակարգի կառուցվածքային արդիականացման, ինչպես նաև՝ Գյումրին կրթական նշանակության քաղաք դարձնելու վերաբերյալ, բայց կոնկրետ նախագիծ բուհերը տեղափոխելու վերաբերյալ չկա։

Նախարարը նշեց, որ կան տարբեր առաջարկություններ բուհերը Գյումրի կամ Աբովյան քաղաքներ տեղափոխելու կապակցությամբ, և ինքը դեմ չէ հանրային քննարկումներին։

«Բայց մեզ էլ հարցրեք, օրակարգում կա կրթական համակարգերի արդիականացման հարցը, բայց չկա որևէ բուհ տեղափոխելու հարց»,- ասաց Արմեն Աշոտյանը։ Ըստ նախարարի՝ կա բուհերը խոշորացնելու խնդիր, ինչպես՝ մարզերում, այնպես էլ` Երևանում։ Հարցին` ըստ ձեզ, ո՞ր նախարությունն արժե տեղափոխել մարզեր, նախարարն այսպես պատասխանեց.

«Ես կեսկատակ-կեսլուրջ ասել եմ, որ Կրթության և գիտության նախարարությունը կարելի է տեղափոխել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, տանելով դեպի ակունքները, որտեղից սկսվել է հայ գիրն ու գրականությունը»։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031