Ճարպերն այրող 3 ամենահզոր խոտաբույսերը

Վերջին տարիներին գիտնականները բացահայտել են, որ որոշ խոտաբույսեր  արագացնում են նյութափոխանակությունը և արագացնում ճարպերի այրման գործընթացը: Ըստ healthyfoodhouse.com-ի՝ այս խոտաբույսերից և ոչ մեկը հրաշքներ չի գործում, սակայն, համադրված սննդարար ուտելիքների և ֆիզիկական վարժությունների հետ, սրանք իսկական բնության նվեր են բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ազատվել ավելորդ կիլոգրամներից:

Խատուտիկ– Մարդիկ, դեռևս վաղ ժամանակներից, գիտեն խատուտիկի բուժիչ հատկանիշների մասին: Թարմ խատուտիկը լավացնում է առողջությունը: Ավելին, այս խոտաբույսն օգնում է տարրալուծել կարբոհիդրատները: Խատուտիկը նաև կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը և դադարեցնում արյան մեջ շաքարի մակարդակի հաճախակի փոփոխությունները, այսպիսով, այլևս ցանկություն չեք ունենում ինչ-որ քաղցր բան ուտելու:  Խատուտիկի տերևներն օգտագործեք աղցանների մեջ կամ թեյ պատրաստեք: Եռացրեք 2ճ/գ խատուտիկի արմատները 10-15րոպե և խմեք թեյն օրական 3անգամ:

Կտավատի սերմեր– Կտավատի սերմը հրաշալի հավելում է յուրաքանչյուր սննդակարգի: Այս սերմերը հարուստ են Օմեգա-3 ճարպաթթուներով, որոնք կարգավորում են արյան մեջ շաքարի մակարդակը և լավացնում նյութափոխանակությունը:

Կոճապղպեղ– Կոճապղպեղը  հազարավոր հետազոտությունների հիմնական թեման է: Գիտնականներն ամեն հետազոտության արդյունքում մի նոր բան են պարզում կոճապղպեղի վերաբերյալ: Այն հրաշալի կերպով լավացնում է նյութափոխանակությունը և մաքրում օրգանիզմը թույներից: Կոճապղպեղը կարող եք ավելացնել ուտելիքներին կամ պարզապես դրանով թեյ պատրաստել:

Կարդացեք նաև

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս