Լավրովի հետ հանդիպելու նախադրյալներ չկան. Բերուչաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ` Վրաստանի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլին հայտարարել է, որ դեռ հնարավորություններ չի տեսնում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպելու համար, ինչը վերաբերվում է նաև ՄԱԿ ԳԱ-ի առաջիկա հոբելյանական գագաթաժողովի շրջանակներում հանդիպելուն.

«Մենք չենք դիտարկում դա (հանդիպելու հնարավորությունը), որովհետև մենք ունենք ներկայիս ձևաչափ, այն գոհացուցիչ չէ, սակայն այնուամենայնիվ իրականացվում է երկխոսություն: Թե ինչ տեղի կունենա հետագայում, կախված է շատ հանգամանքներից:

Ես չեմ կարող կանխատեսել, թե ինչ տեղի կունենա առաջիկա ամիսներին: Անկեղծ ասած` չեմ հավատում հանուն միայն ձեռքսեղմման հանդիպելու հնարավորությանը: Ձեռքսեղմումները երբեմն շատ կարևոր ու խորհրդանշական են, սակայն դա պետք է ունենա նաև որոշակի հիմք»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031