Մենք պետք է դադարեցնենք մարդու իրավունքները խախտող երկրների հետ համագործակցությունը. Դունյա Միյատովիչ

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռիգայում տեղի է ունեցել «Մեդիայի դերն Արևելյան գործընկերությունում»  ԶԼՄ-ների առաջին կոնֆերանսը:

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նիլս Մույժնիեքսը հայտարարել է, որ 2014 թվականը վատ տարի է եղել ԶԼՄ-ների ու մարդու իրավունքների համար, սակայն 2015 թվականին առկա են էլ ավելի վատթար ցուցանիշներ:

ԵԱՀԿ-ի՝ ԶԼՄ-ների ազատության հարցերով հատուկ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը հայտարարել է, որ «Արևելյան գործընկերության» երեք երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում ու Բելառուսում, նկատվում է լրագրողության ազատության վատթարացում, իսկ Վրաստանում, Ուկրաինայում ու Մոլդավայում առկա է ԶԼՄ-ների մասնակի ազատություն:

Միյատովիչը հատուկ ուշադրություն է հատկացրել Ադրբեջանում տիրող իրավիճակի վրա, ուր փակվել է «Ազատություն» ռադիոկայանի բյուրոն, և կալանքի տակ են գտնվում ավելի քան մեկ տասնյակ լրագրողներ ու բլոգերներ, իսկ Լրագրողների ազատության ու անվտանգության ինստիտուտի ղեկավար Էմին Հուսեյնովը հալածանքներից թաքնվում է Բաքվում գտնվող Շվեյցարիայի դեսպանատանը.

«Մենք պետք է իրերն անվանենք իրենց անուններով և դադարեցնենք մարդու իրավունքները խախտող երկրների հետ համագործակցությունը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031