Մեկնարկել է Մարգվելաշվիլիի բրյուսելյան այցը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին մայիսի 10-ին աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Այս մասին հայտնել է պետության ղեկավարի մամլո ծառայությունը: Մարգվելաշվիլին այսօր Բրյուսելում հանդիպելու է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ:

Բացի այդ, պլանավորված է, որ նա հանդիպելու է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, ԵՄ-ի հարևանության ու ընդլայնման քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հահնի, Բելգիայի թագավոր Ֆիլիպի, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի քաղաքական կուսակցությունների առաջնորդների հետ:

Հանդիպումների գլխավոր թեման բնականաբար լինելու են մայիսի 21-22-ին կայանալիք Ռիգայի գագաթաժողովը («Արևելյան գործընկերության» գագաթաժողովը) և Վրաստանի իշխանությունների ու բնակչության ակնկալիքները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031