ԵՏՄ-ի ու ԵՄ-ի մերձեցման համար կան անհրաժեշտ բոլոր նախադրյալները. Լավրով
Գերմանական Handelsblatt պարբերականին տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը հուսով է, թե ԵՄ-ի կողմից կարվեն կոնկրետ քայլեր՝ ԵՏՄ-ի գործադիր կառույցների հետ աշխատանքային ուղիղ շփումներ հաստատելու համար.
«Որպես առաջին քայլ պետք է լինի ԵՏՄ-ի ու ԵՄ-ի միջև ուղիղ երկխոսության հաստատումը: Մեր կողմից ամբողջովին աջակցում ենք դրան: Այդ աշխատանքը դիտարկում ենք որպես Ատլանտյան օվկիանոսից մինչև Խաղաղ օվկիանոս տնտեսական ու հումանիտար միասնական տիրույթի ստեղծում:
ԵՏՄ-ի ու ԵՄ-ի մերձեցման համար կան անհրաժեշտ բոլոր նախադրյալները: Դա կնպաստեր մեր ընդհանուր մայրցամաքում վստահության ամրապնդմանը, տնտեսական համագոծակցությունը սկզբունքորեն նոր մակարդակի հասցնելուն:
Այդպիսով դա օգտակար կլիներ նաև ռուս-գերմանական կապերին, քանի որ Գերմանիան Ռուսաստանի խոշորագույն առևտրային-ներդրումային գործընկերների թվում է»: