
Լատվիան ռուսական ռազմանավեր է ֆիքսել իր տարածքային ջրերի մոտ

BBC-ի փոխանցմամբ՝ լատվիացի զինվորականները մայիսի 3-ի գիշերը երկրի սահմանների մոտ ֆիքսել են ռուսական ռազմանավեր ու սուզանավ: Բացի այդ, կիրակի ցերեկը սահմանամերձ գոտում նկատվել է ռուսական Ан-22 ռազմափոխադրման ինքնաթիռ:
Ռուսական դեսանտանավն ու հակասուզանավային փոքր նավը գտնվել են Լատվիայի բացառիկ տնտեսական գոտում՝ պետական տարածքային ջրերից 5 ծովային մղոն հեռավորության վրա: Ռուսական ինքնաթիռը թռիչք է գործել Բալթիկ ծովի վրայով՝ տարածքային ջրերի արտաքին սահմանների մերձակայքում:
Լատվիայի զինված ուժերն այս տարի երկրի տարածքային ջրերի մոտ 42 անգամ ֆիքսել են ռուսական ռազմական տեխնիկա: Նախոդ տարի ռուսական ռազմանավերն ու ինքնաթիռները լատվիական սահմանին մոտեցել են ավելի քան 250 անգամ: