Պառակտում չկա. Ստեփան Դեմիրճյանը՝ ՀԱԿ-ի ներքին տարաձայնությունների մասին

Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված Ազգային ժողովի հայտարարության ընդունման ժամանակ ՀԱԿ խմբակցության պտգամավորներ Լյուդմիլա Սարգսյանն ու Ստեփան Դեմիրճյանը ներկա էին նիստին և կողմ քվեարկեցին նախագծին, իսկ ապրիլի 24-ին Ս.Դեմիրճյանը առանձին էր գնացել Ծիծեռնակաբերդ՝ չսպասելով Լևոն Տեր-Պետրոսյանին: Այս պատճառով տարածված շշուկները, որ խմբակցությունում պառակտում կա, լրագրողները փորձեցին այսօր պարզել Ս.Դեմիրճյանից:

«Ավելորդ է խոսել ինչ-որ պառակտման մասին՝ չնայած որոշ տարբերություններին, ինչը բանական է: Որոշ հարցերի շուրջ տարբեր կարծիքներ կան»,- հայտարարեց Դեմիրճյանը՝ վստահեցնելով, որ պառակտում չկա:

Ըստ Դեմիրճյանի՝ ՀԺԿ-ն նույնպես խնդիր չունի ՀԱԿ-ի հետ և պահպանվում են դաշնակցային հարաբերություններ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930