
Պարտադիր դիահերձարան ունենալու հարցը հանվել է. քննարկում ԱԺ-ում

Այսօր ԱԺ նիստում արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը երկրորդ ընթերցմամբ ներկայացրեց «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը:
Ըստ նրա՝ առաջարկությունները հիմնականում ընդունվել են, մասնավոր գերեզմանատներում հանվել է պարտադիր դիահերձարան ունենալու հարցը. «Առավելագույն գերեզմանատեղի մակերեսը 12 քմ, և քաղաքացիներն իրավասու են դիակիզել ու սափորով տեղադրել»: