
Շղթայական ավտովթար Երևանում. կան վիրավորներ. shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 27-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:20-ի սահմաններում Սարալանջի պողոտայում բախվել են Opel Astra մակնիշի 35 UP 513 համարանիշի, Opel Astra մակնիշի 93 UF 093 համարանիշի և Opel Corsa մակնիշի 12 DD 202 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 8 հրշեջ փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի