Պատժամիջոցների պատճառով չենք ստացել 160 միլիարդ դոլար. Պուտին
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Սանկտ Պետերբուրգում հայտարարել է, որ Ռուսաստանի տնտեսությունը հարաբերական հեշտությամբ հաղթահարեց պատժամիջոցների հետ կապված արհեստական արգելքները.
«Մենք չենք ստացել 160 միլիարդ (դոլար), իսկ նախորդ տարի մեր ձեռնարկություններն ու բանկերը պետք է մարեին օտար գործընկերներին ունեցած ընթացիկ վարկերը՝ 130 միլիարդ դոլար, իսկ այս տարի՝ ևս 60 միլիարդ: Կարծես թե ինչ-որ մեկը հույսեր է կապել կոլապսի հետ, սակայն կոլապս տեղի չունեցավ:
Ռուսական տնտեսությունը հեշտությամբ հաղթահարեց այդ արհեստական արգելքները: Ռուսական ձեռնարկությունները բավական հեշտությամբ վճարել են իրենց վարկերը: Մենք արդեն իսկ վճարել ենք առաջին եռամսյակի 60 միլիարդի զգալի մասը: Վճարումների պիկը հաղթահարված է: Եթե որևէ մեկը հույսեր է կապում որևէ կոլապսի հետ, ապա ոչինչ չի ստացվի դրանից»: