
Ինչի՞ց է կախված Վարդան Պետրոսյանի ազատության մեջ հայտնվելը. news.am

5 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված դերասան Վարդան Պետրոսյանի ազատության մեջ հայտնվելը կախված է մի շարք հանգամանքներից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը։
Նա նշեց, որ դա կախված է Վերաքննիչ դատարանում բողոքի քննության ճակատագրից, համաներումից, արդյոք այն կհայտարարվի, թե ոչ եւ ում վրա կտարածվի:
Հաջորդ նիստը Վերաքննիչ դատարանում կայանալու է մայիսի 5-ին, տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը միջնորդելու է դատաբժշկական փորձաքննություն նշանակել, որպեսզի պարզեն, թե ինչքան է կազմելու տուժող աղջկա առողջության վերականգնողական գումարը: Նիկոլայ Բաղդասարյանը չի ցանկանում կանխատեոում անել, թե ինչ կորոշի Վերաքննիչ դատարանը: Նա նշեց միայն, որ եթե միջնորդությունը ընդունվի, ապա որոշում կայացնելու համար դեռ մի նիստ էլ կնշանակվի, եթե չընդունվի, ապա չի բացառված, որ հենց այդ օրն էլ որոշում կայացվի:
Փաստաբանը շեշտեց, որ Վարդան Պետրոսյանի դեպքում նախատեսված է պատիժը կրելու բաց ռեժիմ, ուստի վճռի ուժի մեջ մտնելուց հետո նա ազատ կարձակվի:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: