Ինչպես որոշել մարդու բնավորությունը ձեռագրի միջոցով
Takprosto.cc կայքը գրում է, որ յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում իր ստորագրության ձևը, նշանների, տառերի օգտագործման սահմանափակումներ չկան: Սակայն ստորագրության հեղինակը ենթարկվում է որոշակի օրինաչափությունների, որոնք արտացոլում են նրա էության որոշակի հատկանիշներ, որոնք հնարավորություն են տալիս կազմել մարդու նկարագիրը:
1. Ստորագրության չափը
- փռված- գլոբալ համակարգային մտածողություն
- կոմպակտ- կոնկրետ մտածողություն
2. Ստորագրության երկարությունը
- երկար- խնդրի մեջ խորանալու ունակություն, հաստատակամություն, մանրախնդրություն և ձանձրալիություն
- կարճ-իրադրության էությունն արագ հասկանալու կարողություն, մոնոտոն աշխատելու անկարողություն
3. Ստորագրության ձևը
- կլոր- բարություն, հավասակշռվածություն, փափկություն
- անկյունային- անհամբերություն, դյուրագրգռություն, կտրուկություն, անկախություն, կամակորություն
4. Տառերի միջև տարածությունը
- զգալի- մեծահոգություն
- խիտ- խնայողություն, ժլատություն
5. Ստորագրության մեջ տարբեր էլեմենտների առկայություն
- շրջան- կենտրոնացում հարցերի և գաղափարների վրա
- հանգույցներ- զգուշություն, կամակորություն
- նկարներ- ստեղծագործական մտածողություն
- էլեմենտների կոմբիացիա-գործունեությունն օպտիմալացնելու ձգտում
6. Ստորագրության թեքվածություն
- դեպի ձախ- արտահայտված անհատականություն
- դեպի աջ- բնավորության բալանսավորվածություն, հասկանալու կարողություն
- ուղիղ- զսպվածություն, խելացիություն
- տարբեր թեքություններ- փակվածություն, ոչ անկեղծություն
- «պառկած» տառեր- լուրջ հոգեբանական խնդիրների առկայություն
7. Վերջին շտրիխի ուղղվածություն
- վերև- լավատեսություն
- ներքև- հակվածություն վատատեսության
- ուղիղ- բալանսավորված բնավորություն
8. Ստորագրության «պոչի» երկարություն
- որքան երկար է «պոչը», այնքան մարդն անհանդուրժող է ուրիշների կարծիքներին
- որքան «պոչը» կարճ է, այնքան մարդն անփույթ է
9. Բարդություն և պարզություն
- պարզ- մարդն ապրում է «խնդիրներ չկան» կարգախոսով
- «ծանրաբեռնված»- մարդ հաճախ է «լուից ուղտ սարքում»
- օրիգինալ-ստեղծագործական մեծ պոտենցիալ
10. Հասկանալիութուն
- Որքան հասկանալի է ստորագրությունը, այնքան մարդը բաց է:
Թարգմանությունը 168.am-ի