ԻՊ-ի առաջնորդը լրջորեն վիրավորվել է օդային ռմբակոծության ժամանակ. The Guardian
Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ «Իսլամական պետություն» խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին լրջորեն վիրավորվել է Իրաքի արևմուտքում իրականացված օդային ռմբակոծության հետ: Այս մասին թերթին հայտնել են նրա աղբյուրները:
Սկզբնական շրջանում ստացած վերքերը սպառնալիքի տակ են դրել ԻՊ-ի առաջնորդի կյանքը, սակայն նրա վիճակն աստիճանաբար բարելավվում է՝ չնայած նրան, որ նա դեռ վերադարձ չի կատարել խմբավորման ղեկավարման առօրյա գործերին:
Թերթի աղբյուրները հայտնել են, որ ռմբակոծությունն իրականացվել է մարտի 18-ին, Սիրիայի սահմանի մոտ գտնվող Էլ-Բաաջ քաղաքից ոչ հեռու: Ավելի վաղ ԶԼՄ-ները երկու անգամ՝ 2014 թվականի նոյեմբերին ու դեկտեմբերին, հաղորդել էին ԻՊ-ի առաջնորդի վիրավորվելու մասին: