Չգիտի` ինչու չեն գալիս Նազարբաևը և Լուկաշենկոն

«Հայաստանը միայն իրենից պետք է ակնկալիք ունենա: Կդնեն, չեն դնի, մեր կազմակերպվածության հետևանքով պետք է կարողանանք հաջողության հասնել»,- այսօր Մարզահամերգային համալիրում «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ կարելի է ակնկալել այն երկրներից, որոնք քաղաքական կամք չեն դրսևորում՝ ճանաչելու Հայոց Ցեղասպանությունը:

Գ. Սահակյանի կարծիքով՝ նմանատիպ ֆորումները բացահայտում են և աշխարհին ավելի ճանաչելի են դարձնում երևույթները: Հարցին, թե ինչո՞ւ ԵՏՄ անդամներից միայն Ռուսաստանի նախագահն է այդ օրերին ներկա լինելու, ԱԺ նախագահը պատասխանեց, որ պետք է հարցնել ԵՏՄ անդամներից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930