Շտայնմայերը զգուշացրել է Ռուսաստանին՝ կապված ԼԺՀ-ի ու ԴԺՀ-ի հնարավոր ճանաչման հետ
Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը երեկ հայտարարել է, որ եթե Կրեմլը ճանաչի Ուկրաինայի արևելքում անջատողականների զավթած տարածքները, ապա դա անխուսափելիորեն կբարդացնի հակամարտության խաղաղ կարգավորումը.
«Դրա համար էլ ես կարող եմ հուսալ, որ այն, ինչ մենք ենք լսել, չի համապատասխանում իրականությանը: Ուկրաինայի միասնությունը պետք է պահպանվի»: Շտայնմայերն այդ հարցում հենվել է նրա վրա, որ հակամարտող կողմերը ստորագրել են մինսկյան համաձայնագրերը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի բացառում ԴԺՀ-ն ու ԼԺՀ-ը ճանաչելու հնարավորությունը: Պուտինը հայտարարել էր, որ չէր ցանկանա մեկնաբանել դա, քանի որ այդ մասին իր ասած խոսքերը կարող են լինել հակաարդյունավետ: