«ArmeniaFutura»-ը՝ «Ապագայի մասին, որն առանց անցյալի երբեք չի լինում» ծրագիր է սկսում
Հայոց ցեղասպանությանը հաջորդած չորրորդ սերնդի աշխարհասփյուռ հայ առաջադեմ երիտասարդների նախաձեռնած «ArmeniaFutura» խորագրով նախագիծը վաղվանից «Ապագայի մասին, որն առանց անցյալի երբեք չի լինում» հիշողության ծրագիր է սկսում: « Հասունացել է չորրորդ սերունդը, որը ծնվել է Ցեղասպանությունից հետո: Մենք ցրված էինք տարբեր երկրներով մեկ, մենք խոսում էինք տարբեր լեզուներով… դժվարությունները չկոտրեցին մեր կամքը: Մենք եղել ենք ու կանք ստեղծող ժողովուրդ»,- պնդում են «ArmeniaFutura» պրոյեկտը նախաձեռնած երիտասարդները:
Ծրագրի շրջանակում նկարահանվել է «Կյանք, որը մենք չապրեցինք» խորագրով ֆիլմը, որը ցուցադրվելու է ռուսական «НТВ» և «Дождь» հեռուստաալիքների եթերներով, Մոսկվայի կենտրոնում տեղակայվելու է շուրջ 200 ցուցանակ, mail.ru կայքի մեկնարկային էջում տեղադրվելու է Ցեղասպանության խորհրդանիշը` Անմոռուկը:
ABBYY ընկերության հիմնադիր, տնօրենների խորհրդի նախագահ, ազգությամբ հայ Դավիթ Յանը ևս մասնակցում է նախագծին` կոչ անելով աջակցել նախաձեռնությանը ցանկացած գումարով: Նվիրատվություն հնարավոր է անել Հայոց ցեղասպանության թանգարանի կայքի «Բարեգործություն» բաժնում:
«Կյանք, որը մենք չապրեցինք» խորագրով ֆիլմը կարող եք դրտել այստեղ.
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը