
ՆԱՏՕ-ն Ռուսաստանին կոչ է արել չբորբոքել Ուկրաինայի արևելքի հակամարտությունը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ն մտահոգություն է հայտնել Ուկրաինայի արևելքում իրավիճակի վատթարացման կապակցությամբ: Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Ֆիլիպ Բրիդլավը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է.
«Մենք մտահոգված ենք Ուկրաինայում ռազմական գործողությունների վերսկսման կապակցությամբ: Կենսական կարևորություն ունի այն, որ բոլոր կողմերը հետ քաշեն իրենց ուժերը, իսկ Ռուսաստանն էլ դադարի բորբոքել հակամարտությունը»:
Բրիդլավը հավելել է, որ Ռուսաստանի վարած տեղեկատվական պատերազմը պետք է դիտարկել որպես Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի բաղկացուցիչ մաս: