Բաժիններ՝

ՆԱՏՕ-ի երկրների կառույցները փորձում են ապակայունացնել իրավիճակը ՀԱՊԿ-ի անդամ երկրներում. Բորդյուժա

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան կարծում է, որ Ուկրաինայի հակամարտությանը ՆԱՏՕ-ի միջամտելու բոլոր փորձերը միայն խորացնում են այդ հակամարտությունը և խրախուսում են Կիևի «պատերազմական կուսակցությանը».

«Թող նրանք (Ուկրաինայի ղեկավարությունը) ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի հետ բոլոր հարցերը լուծեն խաղաղ ճանապարհով, ուղիղ երկխոսության միջոցով: Միջամտության բոլոր փորձերը՝ կազմակերպել զինված ուժերի կամ ազգային գվարդիայի գումարտակների նախապատրաստություն, մատակարարել մահաբեր և ոչ մահաբեր զենք, գործում են միայն հակամարտության շարունակման օգտին, խրախուսում են Ուկրաինայի «պատերազմի կուսակցությանը»»:

Բորդյուժայի խոսքերով՝ ՆԱՏՕ-ի երկրների կառույցները փորձում են ապակայունացնել իրավիճակը նաև ՀԱՊԿ-ի անդամ երկրներում. «Սակայն կկանխվեն իրավիճակը փոխելու նրանց բոլոր նպատակամղված փորձերը»: Նշվում է, որ Բորդյուժան այսօր գտնվում է Մինսկում, ուր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին իրազեկելու է ՀԱՊԿ-ի գործունեության մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս