
Թուրքիան Վատիկանից հետ է կանչել իր դեսպանին

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը երեկ Վատիկանում մատուցած պատարագի ժամանակ Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի զանգվածային ջարդերը որակել է որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:
Թերթի պնդմամբ՝ Հռոմի պապի այս հայտարարությունը պատճառ է հանդիսացել Թուրքիայի խիստ արձագանքի համար: Նախևառաջ Հռոմի պապի խոսքերի վերաբերյալ պարզաբանումներ տալու նպատակով Թուրքիայի ԱԳՆ է կանչվել Անկարայում Վատիկանի դեսպան Անտոնի Լուջիբելոն:
Ապա որոշվել է Վատիկանից հետո կանչել Թուրքիայի դեսպան Մեհմեթ Փաչաջըին: Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում նշված է, որ թուրք դեսպանն Անկարա է կանչվել «խորհրդակցությունների համար»: Դեսպանը «Թուրքական ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռով երեկ ուշ երեկոյան Հռոմից վերադարձել է նախ Ստամբուլ, ապա՝ Անկարա: Նա հրաժարվել է հայտարարություն անել ԶԼՄ-ների համար: