Բաժիններ՝

Իրանը պատասխանատու չէ Եմենի համար. Սաուդյան Արաբիայի ԱԳՆ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի իշխանությունները երեկ պաշտոնապես մերժել են Իրանի կոչը՝ կապված Եմենի տարածքին հասցվող ավիահարվածները դադարեցնելու հետ: Այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Սաուդ ալ-Ֆեյսալը՝ ընդգծելով, որ Թեհրանը չպետք է միջամտի հակամարտությանը.

«Ինչպե՞ս կարող է Իրանը մեզ կոչ անել դադարեցնել Եմենի բախումները: Մենք եկել ենք Եմեն, որպեսզի օգնենք լեգիտիմ իշխանություններին: Իրանը պատասխանատու չէ Եմենի համար»: Սաուդյան Արաբիան ու նրա տարածաշրջանային դաշնակիցները Եմենի տարածքում շիա ապստամբների դիրքերին ավիահարվածներ են հասցնում մարտի 26-ից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930