Իրանից վերադարձած Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Սաուդյան Արաբիայի թագավորի ու Կատարի էմիրի հետ
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն Իրանից վերադառնալուց հետո հեռախոսազրույցներ է ունեցել Եմենի հարցում կողմերից մեկը հանդիսացող Սաուդյան Արաբիայի թագավոր Սելմանի հետ:
Բացի այդ, Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիր, շեյխ Թեմիմի հետ: Թուրքիայյի նախագահական ապարատի աղբյուրները հայտնում են, որ Էրդողանը նախ հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիրի, ապա` Սաուդյան Արաբիայի թագավորի հետ:
Հեռախոսազրույցների ժամանակ քննարկվել են տարածաշրջանային այցեր: