Բաժիններ՝

Հարավային Կորեան դեսպանատուն է բացել ռազմանավի վրա

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Եմենի տարածքում առկա զինված հակամարտության հետ կապված` Հարավային Կորեան ժամանակավորապես այդ երկրում իր դեսպանատունը բացել է սեփական ռազմանավի վրա:

Այս մասին հայտնել է Հարավային Կորեայի զինված ուժերի շտաբների պետերի հանձնաժողովը: Նրա հաղորդմամբ` ժամանակավոր դիվանագիտական առաքելությունը ստեղծվել է «Վան Գոն» էսկադրոնային ականակրի վրա:

Դրա նպատակը Հարավային Կորեայի 23 քաղաքացիներին անվտանգության պլանում օգնելն է, որոնք որոշել են մնալ Եմենում ոչ վաղ անցյալում այդ երկրից հարավկորեացիների տարհանումից հետո:

Ռազմանավում գտնվում է հատուկջոկատայինների ստորաբաժանում: Ռազմանավը մասնակցում է Սոմալիի ափերի մոտ ծովահենների դեմ պայքարին: Աշխատելու համար երկու դիվանագետի հատկացվել են նավասենյակ և կապի միջոցներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս