Ճապոնացիների երկարակեցության բաղադրատոմսը
Ծերությունն ու մահն այնպիսի երևույթներ են, որոնցից հնարավոր չէ խուսափել: Նույնիսկ այս դեպքում մարդիկ փորձում են գտնել որևէ ըմպելիք, ուտելիք, որը կօգնի ավելի երկար ապրել:
Ծերությունը բոլորի մոտ նույն կերպ չի լինում: Ոմանց մոտ այն սկսվում է կնճիռներից, ինչը նրանց ավելի ծեր տեսք է հաղորդում: Մյուս կողմից՝ կան 60-ն անց մարդիկ, ովքեր այնպիսի տեսք ունեն, կարծես շատ երիտասարդ են: Ոչ միշտ, բայց այդ մարդկանց մի մասն առողջ է՝ անկախ տարիքից: Իսկ մյուսների մոտ, չնայած վաղ տարիքին, առաջանում են առողջական խնդիրներ:
Ծերությունը հիմնականում ասոցիացվում է այնպիսի հիվանդությունների և առողջական խնդիրներ հետ, ինչպիսիք են մոռացկոտությունը, սրտի կաթվածը, օստեոպորոզը, վատ տեսողությունը, և այլն: Այնուամենայնիվ, բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ նման հիվանդությունների և առողջական խնդիրների միակ պատճառը տարիքը չէ: Գենետիկ ժառանգականությունը, անառողջ դիետաները և քիչ ֆիզիկական ակտիվությունը նույնպես կարող են առիթ դառնալ առողջական խնդիրների համար:
naturalhealthcareforyou.com-ը ներկայացրել է ճապոնացիների երկարակեցության բաղադրատոմսը:
Ի՞նչ պետք է ուտել՝ երկար ապրելու համար
- Առավոտյան շիլաներ՝ յոգուրտի համակցությամբ
- Եփած բանջարեղեն՝ համակցված որոշ ընկույզներով
- Մի քանի կտոր հաց՝ գետնանուշի կարագով
- Շատ բանջարեղեն և մրգեր
- Շատ-շատ ջուր խմել
Ձեզ ենք ներկայացնում Ճապոնացիների՝ երկարակեցության գաղտնի բաղադրատոմսը:
Բաղադրություն
- Կես բաժակ ջուր
- 2ճ/գ մեղր
- 1ճ/գ խնձորի քացախ
- 20 կաթիլ սխտորի հյութ
- Կես թ/գ կոճապղպեղի փոշի
- 1թ/գ ալոէ վերա (aloe Vera)
Պատրաստման եղանակը
Պատրաստման ձևը շատ պարզ է: Միակ բանը, որ պետք է անել՝ նշված բոլոր բաղադրիչները միմյանց խառնելն է: Ամեն առավոտ օգտագործեք ստացված զանգվածը: Այն մարդիկ, ովքեր չեն կարողանում տանել սխտորն ու ալոէ վերան, կարող են փոխարինել դրանք 20 կաթիլ ալոճի հյութով, իսկ ալոէն՝ եղինջով:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը