Բաժիններ՝

Ավտովթար՝ Կարճաղբյուր գյուղում տեղակայված ՀՀ ՊՆ զորամասի դիմաց. կան վիրավորներ. Shamshyan.com

Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 3-ին, Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:

Ինչպես գրում է Shamshyan.com-ը, ժամը 13:00-ի սահմաններում Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում՝ Կարճաղբյուր գյուղի վարչական տարածքում, ՀՀ ՊՆ զորամասի դիմաց, 45-ամյա Արտակ Մարտիրոսյանը իր վարած Toyota Land Cruiser մակնիշի 20 DD 022 համարանիշի ավտոմեքենայով միևնույն ուղղությամբ երթևեկող Տավուշի մարզի բնակիչ, 27-ամյա Նորայր Նիազյանի վարած Վազ 2121 մակնիշի 17 AA 717 համարանիշի ավտոմեքենային վազանց կատարելիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախ և բախվել ծառին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Մարտիրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վարդենիսի կայազորային հոսպիտալ, իսկ նրա ուղևոր՝ 69-ամյա Ֆրուզիկ Կարապետյանը Վարդենիսի բժշկական կենտրոնից շտապ օգնության ծառայողների կողմից տեղափոխվել է Երևան՝ նեղ մասնագիտական բուժօգնության:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս