Բաժիններ՝

Խոդորկովսկին վերստին կարող է հայտնվել ամենահարուստ ռուսաստանցիների ցուցակում. Forbes

Forbes պարբերականի փոխանցմամբ՝ «ՅՈՒԿՕՍ» ընկերության նախկին բաժնետերերը կարող են ընդգրկվել ամենահարուստ ռուսաստանցիների ցուցակում: Պարբերականը նրանց մոտ հայտնաբերել է 2 միլիարդ դոլարի ակտիվներ:

Quadrum Global ընկերությունը ղեկավարում է Quadrum Atlantic SPC հիմնադրամը, որի ներդրողների թվում ընդգրկված են 6 Trust, որոնք էլ պատկանում են «ՅՈՒԿՕՍ»-ի նախկին բաժնետերերին:

Forbes-ի տվյալներով՝ Միխայիլ Խոդորկովսկուն պատկանում է Corbiere Trust հիմնադրամը, Պլատոն Լեբեդևին՝  Mensa Trust-ը, Վլադիմիր Դուբովին՝ Draco Trust-ն ու Dolphin Trust-ը, իսկ Միխայիլ Բրուդնոն՝ Aquarius Trust и Auriga Trust հիմնադրամները:

Այդպիսով, եթե Quadrum Global-ի ակտիվները բաժանվեն չորս գործարարների վրա, ապա նրանք վերստին կհայտնվեն 200 ամենահարուստ ռուսաստանցիների շրջանում: 2014 թվականին այդ ցուցակում ընդգրկվելու համար անհրաժեշտ էր 450 միլիոն դոլարի կարողություն:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի զինված ուժերի COGAT գործակալությունը հայտարարել է, որ Եգիպտոսի հետ նախապատրաստական ​​​​աշխատանքներ են ընթանում Գազայի հետ Ռաֆահ սահմանային անցակետը մարդկանց տեղաշարժի համար բացելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։Ըստ գործակալության՝ անցակետի բացման ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ։Իսրայելն ավելի վաղ զգուշացրել էր, որ կարող է փակ պահել Ռաֆահը և կրճատել օգնությունը պաղեստինյան անկլավին, քանի որ, ըստ Իսրայելի, ՀԱՄԱՍ-ը չափազանց դանդաղ է վերադարձնում զոհված պատանդների մարմինները։COGAT գործակալությունը, որը վերահսկում է Գազայի հատվածում օգնության հոսքը, հայտարարել է, որ մարդասիրական օգնությունը շարունակում է մուտք գործել Գազայի տարածք Իսրայելի հետ Քերեմ Շալոմ և այլ անցակետերով։Ավելի վաղ երկու աղբյուրներ Reuters-ին հայտնել էին, որ Ռաֆահ անցակետը, ենթադրաբար, կբացվի մարդկանց համար հոկտեմբերի 16-ին։Մինչդեռ պաղեստինյան աղբյուրը Sky News Arabia-ին հայտնել է, որ Ռաֆահի անցակետն առաջիկա օրերին չի բացվի