Բաժիններ՝

Անկարայում ավարտվել են Թուրքիայի ու Ադրբեջանի հատուկջոկատայինների համատեղ վարժանքները

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Անկարայում ավարտվել են Թուրքիայի ու Ադրբեջանի հատուկջոկատայինների վարժանքները: Դրանք անցկացվել են մարտի 22-29-ին: Այս մասին նշված է Թուրքիայի զինված ուժերի պաշտոնական կայքում:

Վարժանքներին Թուրքիան մասնակցել է հատուկ նշանակության մեկ դասակով, երկու ուղղաթիռով և մեկ տրանսպորտային ինքնաթիռով: Ադրբեջանն իր հերթին վարժանքներին մասնակցել է հատուկ նշանակության մեկ դասակով: Վարժանքների նպատակը երկու երկրների հատուկջոկատայինների միջև համագործակցության զարգացումն է, ինչպես նաև՝ փորձի փոխանակումը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031